Վիկտորյա Բեքհեմն ամուսնու ծննդյան օրը Լոնդոնից Փարիզ է մեկնել: Քանի դեռ Դևիդն աշխատում է Փարիզում, նրա ընտանիքը նախկինի պես Լոնդոնում է ապրում:
2013 թ. ապրիլի 17-ին Վիկտորյա Բեքհեմը նշել է իր ծննդյան օրը, և կնոջը շնորհավորելու համար Դևիդը Փարիզից Լոնդոն է ժամանել: Մայիսի 2-ին նրանք տեղերով փոխվել են. այս անգամ ամուսնու ծննդյան տոնը նշելու նպատակով Վիկտորյան է Ֆրանսիա մեկնել: Ֆուտբոլիստի որդիները տանն են մնացել, երգչուհու հետ մեկնել է միայն նրանց դուստրը: Հոր տոնին փոքրիկը casual ոճով է հանգված եղել. ջինս, սպիտակ կարճ թևքերով վերնաշապիկ և շագանակագույն թավշե կոշիկներ:
Դևիդ Բեքհեմն այժմ խաղում է ֆրանսիական Paris Saint-German ակումբում: Ֆուտբոլիստն ընտանիքի հետ ավելի քիչ ժամանակ է անցկացնում, չնայած որ կինը երեխաների հետ հաճախ է նրան այցելում:
Դևիդն արդեն 195 միլիոն եվրո է աշխատել: Նա Բրիտանիայի և Իռլանդիայի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստն է հայտարարվել: Վարկանշային աղյուսակը հրապարակել է Sunday Times Rich List հրատարակչությունը:







































