Twitter ծառայությունը հայտարարել է, որ իր կորպորատիվ բլոկում աշխատանքի է վերցնում Morgan Stanley բանկից ներդրող բանկիր Սինթիա Գեյլորին, ով հայտարարել է, որ կզբաղվի միաձուլման և կլանման գործարքների մարտավարությամբ: Այս մասին հաղորդում է The Finansical Times-ը:
Գեյլորի՝ այս պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ լուրեր են պտտվում, որ ապագայում ընկերությունն իր բաժնետոմսերը կտեղադրի բորսայում: Բանն այն է, որ Գեյլորը համարվում է IPO մասնագետ:
Լուրերն այն մասին, որ Twitter-ը մտադիր է IPO իրականացնել, արդեն վաղուց են պտտվում, սակայն ընկերությունն այս առթիվ մեկնաբանություններ չի տալիս:








































