«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ ամառային տրանսֆերային գործարքների համար նախատեսվող բյուջեն ուղիղ կապ ունի ակումբի` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության առաջիկա մրցաշրջանի ուղեգիր ձեռք բերելու հետ:
Ներկայումս «Արսենալ»-ը զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը` 2 միավորով գերազանցելով «Տոտենհեմ»-ին:
Վերջերս լուրեր են շրջանառվում, որ Վենգերին շուրջ 60-70 մլն ֆունտ կտրամադրեն` ամռանը տրանսֆերային գործարքներ իրականացնելու համար: Սակայն եթե թիմը չստանա Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության ընթացիկ մրցաշրջանում հանդես գալու հնարավորություն, Վենգերը ստիպված կլինի բավարարվել ավելի քիչ գումարով:




































