Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

«3-րդ մասի» «Մայամի» հյուրանոցը ՝ պոռնկանոց

Հիմնադրման օրվանից «Մայամի» հյուրանոցային համալիրն օգտագործվել է որպես պոռնկանոց։ Համենայն դեպս, այն մշտապես տրամադրվել է մարմնավաճառներին՝ պոռնկությամբ զբաղվելու համար։ «Մայամի» հյուրանոցային համալիրը գտնվում է Երևան քաղաքի Արտաշիսյան 44 հասցեում, որը հիմնադրել է Վոլոդյա Ավայանը 1999թ.և փաստացի ղեկավարել այն: Հիմնադրման օրվանից «Մայամի» հյուրանոցային համալիրում որպես փոխտնօրեն է աշխատել Վ.Ավայանի եղբորորդին՝ Ջոնիկ Ավայանը։ Քրեական գործի նյութերի համաձայն, վերջինս իր հորեղբոր հետ նախնական համաձայնությամբ, հյուրանոցային համալիրը տրամադրել է նշված հյուրանոցի բակում կանգնած մարմնավաճառներին՝ պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն պայմաններ ու պարագաներ:

Ավելին, պարզվում է մարմնավաճառները հաճախորդների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել հենց Ջ. Ավայանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայում։ Մասնավորապես, 2010թ. հունիս ամսից մինչև 2012թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում նրա ավտոմեքենան կայանել է Երևան քաղաքի Արտաշիսյան 44 հասցեում գտնվող «Մայամի» հյուրանոցային համալիրի բակում և թույլատրել մարմնավաճառներից` յուրաքանչյուրին 5000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց, նստել ավտոմեքենայի մեջ եւ հաճախորդների հետ պոռնկությամբ զբաղվելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո «Մայամի» հյուրանոցային համալիրում զբաղվել պոռնկությամբ` գույքային օգուտ ապահովելով Վ. Ավայանի համար:

Կատարած հանցավոր արարքների համար Վոլոդյա և ՋոնիկԱվայանները ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով և որպես խափանման միջոց է կիրառվել անձնական երաշխավորություն:

Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազը հաստատել է գործով մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:

«Փաստինֆո»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում