ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի դեմ նոր պատժամիջոցների տեխնիկական հարցերը բալիստիկ հրթիռի բացթողնման պատճառով, հայտնում է Reuters-ը:
«Մենք լիովին պատրաստ ենք պատժամիջոցներ սահմանելու, այժմ մշակում ենք որոշ տեխնիկական հարցեր»,- ասել է Քիրբին:
Ավելի վաղ ՄԱԿ-ի փորձագետների հանձնաժողովը հայտնել էր, որ 2015 թվականի հոկտեմբերին Իրանի կողմից բաց թողնված հրթիռը Անվտանգության խորհրդի բանաձևի խախտում է հանդիսանում:









































