Ֆլորիդա նահանգից 16-ամյա գերազանցիկ աշակերտուհին ձերբակալվել է քիմիական ռեակտիվ նյութերի անհաջող փորձից հետո՝ գրում է lifenews.ru-ն:
Կիրա Ուիլմոթի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել դպրոցի տարածքում զենք և վտանգավոր պայթուցիկներ օգտագործելու համար:
«Զենք» է ծառայել ջրի սովորական շիշը, իսկ «պայթուցիկ նյութ»՝ կենցաղային քիմիան:
Նա մեկ տարայում միավորել է բոլորին հասանելի լայն կիրառության միջոցներ, ինչի արդյունքում շշի կափարիչը թռել է, և սկսել է ծուխ բարձրանալ: Փորձն անցկացվել է դպրոցի բակում: Փորձի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Այնուհանդերձ, նա այժմ պետք է հեռացվի դպրոցից և ուսումն ավարտի հասարակության համար վտանգավոր դեռահասների մասնագետի հսկողության ներքո:
Եվ դա այն դեպքում, երբ Բարտոուի միջնակարգ դպրոցում Կիրան համարվելէ օրինակելի դպրոցական, և սպասվում էր փայլուն գիտական կարիերա:
Պոլկ բնակավայրի բնակիչներն ու Facebook-ի օգտատերերը ստորագրություններ են հավաքում ի պաշտպանություն Կիրա Ուիլմոթի:











































