Շրջանառության հարկը ավելի է վատթարացրել փոքր ու միջին բիզնեսի վիճակը: Այս մասին այսօր հայտարարեց վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գևորգյանը:
«Երբ խորանում ենք, տեսնում ենք, որ շրջանառության 3.5 տոկոս հարկը ավելի բարձր է, քան ավելացված արժեքի 16.67 տոկոսն էր: Փոքր բիզնեսի համար համար ավելի բարձր է, քան ԱՀՀ-ն, մոտավորապես 1.7-ից 1.8 անգամ ավելի մեծ գումար է ստացվում»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, թե ինքը զարմանում է, որ օրենսդրությունը անընդհատ փոփոխվում է:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ նշեց, որ խնդիրը ավելի շատ փաստաթղթաշրջանառության մեջ է, քան հարկի դրույքաչափի: «Կողմ եմ շրջանառության հարկին այն դեպքում, եթե բոլորի ականջները քաշեն և բերեն հարկային դաշտ»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:









































