Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում անցկացվող աշխարհի առաջնության 2.4 փնջային մրցաշարում ութ տուրից հետո վաստակել է 6 միավոր: Վերջին տուրից առաջ նա կես միավորով ետ է մնում գրոսմայստերներ Ռաֆայել Լեյտաոյից, Ալեքսանդր Ֆիերից եւ միջազգային վարպետ Դիեգո Ռաֆայել Դի Բերնարդինոյից (Բրազիլիա):
ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Արմեն Բրուտյանն ունի 5,5 միավոր:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:









































