Դորտմունդի «Բորուսիա»-ի բժշկական շտաբը լավ լուր է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելին և երկրպագուներին: Հունվարի 5-ից հարձակվող Մարկո Ռոյսը կվերսկսի մարզումները թիմի հետ: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է դուրս գալ խաղադաշտ Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում հունվարի 23-ին կայանալիք Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք՝ Ռոյսը վնասվածք էր ստացել Բունդեսլիգայի 16-րդ տուրի «Այնտրախտ»-ի դեմ խաղում:









































