Քիմիական զենքի արգելման կազմակերպության առաքելությունը, որը կոչված է հաստատելու Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստերը, մի քանի սիրիացիների մոտ հայտնաբերել է զարինի կամ համանման թունավոր նյութերի ազդեցության նշաններ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի համար առաքելության զեկույցում՝ փոխանցում է Reuters-ը։
Փաստաթղթում ասվում է, որ սիրիական կառավարության տվյալներով՝ քիմիական զենք կիրառվել է 11 անգամ։ Հարձակումների իրականացման ամսաթիվն ու ժամանակը զեկույցում չեն նշվել։
«Մի դեպքում արյան որոշ նմուշների փորձաքննոթյունը ցույց է տալիս, որ մարդիկ ինչ-որ պահի ենթարկվել են զարինի կամ համանման նյութի ազդեցության»,- ասել է ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրեն Ահմեթ Ուզյումջյուն։
Նա նշել է հետագա հետաքննության անհրաժեշտությունը՝ պարզելու համար ժամանակն ու հանգամանքները, որոնցում մարդիկ ենթարկվել են նյարդային համակարգը կաթվածահար անող այդ գազի ազդեցությանը։











































