Լայմը ցիտրուսային պտուղ է, որը հաճախ օգտագործում են ուտելիքի բույրն ընդգծելու համար: Այն աճեցնում են արևադարձային կլիմայում ամբողջ տարին: Մեկ լայմի հյութը պարունակում է 11 կալ, 4 գ ածխաջուր և C վիտամինի օրական չափաբաժնի 22 %-ը: Այն հարուստ է C վիտամինով և ունի հակաբակտերիալ և հակասնկային ազդեցություն: Այդ մասին հայտնում է woman-talk.com-ը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ լայմի օգտագործումը նվազեցնում է ճարպակալման, շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների և կաթվածի զարգացման ռիսկը:
C վիտամինը բնական տեսքով կարող է օգնել արևից վնասված մաշկին, կանխում է կնճիռների առաջացումը և բարելավում մաշկի ու մազերի ընդհանուր վիճակը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ցիտրուսների օգտագործումը կարող է կանանց մոտ նվազեցնել ինսուլտի ռիսկը:
Լայմից կարելի է արագ պատրաստել թարմացնող ըմպելիք: Դրա համար պարզապես ջրի մեջ լցրեք կտրտած լայմ: Լայմը ավելացնում են նաև ձկանը:








































