«Սիրիայի ժողովրդական ուժեր» քրդական և արաբական ջոկատների կոալիցիան Սիրիայի հյուսիսային Էր-Ռաքքա շրջանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում առաջխաղացում ունի, հայտարարել է կոալիցիայի գնդապետ Թալալ Սելոն: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սելոյի խոսքով` ԱՄՆ-ի աջակցությամբ «Ժողովրդավարական ուժերին» հաջողվել է Ռաքքայից 30 կմ հյուսիս գտնվող Այն-Իսա քաղաքի մոտ գտնվող մի քանի գյուղական բնակավայրերից հետ մղել ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին: Հարձակողական գործողություններին ավելի վաղ աջակցել է նաև ռուսական օդուժը:
Հունիս ամսին քրդական աշխարհազորին հաջողվել էր ԱՄՆ-ի ավիացիայի աջակցությամբ գրավել Այն-Իսա քաղաքը, որը մինչ այդ գտնվում էր ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ:








































