Հայտնի ապրանքանիշը և բազմամիլիոնանոց գովազդային արշավը հայտնի են դարձրել Microsoft-ի նոր փոստային ռեսուրսին՝ Outlook.com-ին: Դրա թողարկման պահից, որը կայացել է 2012թ. ամռանը, ակտիվ հաշիվների քանակը հասել է 400 միլիոնի:
Ինչպես հաղորդում է «Վեստի էկոնոմիկա»-ն, օգտատերերից 300 միլիոնը Hotmail-ի նախկին օգտատերերն են: Ակտիվ օգտատերերի շրջանում 125 միլիոնն օգտվում է էլեկտրոնային փոստից, օրացույցից:
Microsoft-ում Outlook.com-ի մեծ ճանաչումը մեկնաբանում են այն հանգամանքով, որ ծրագրավորողների թիմը մշտապես աշխատում է դրա վրա և հավելում նոր գործառույթներ: Սակայն նորարարություններից բացի՝ իր դերակատարումն է ունեցել նաև Scroogled անունը կրող ընկերությունը, որի միջոցով Microsoft-ը գրավել է իր մրցակցի՝ Google-ի որոշ հաճախորդների:
Scroogled-ը քննադատության է ենթարկել Gmail փոստային ծառայությունը, որն իբր լրտեսում է օգտատերերին՝ իմանալու համար, թե ինչ գովազդ ցուցադրի նրանց: Նման ծառայությանը հակադրվում է Outlook.com-ը, որը «չի կարդում ուրիշի նամակները»: Microsoft-ն իր արշավը շարունակելու համար 2012թ. աշնանը ստեղծում է Scroogled.com կայքը:







































