Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Նաիրիի ոստիկանապետի մահվան փաստով ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

Երեկ` մայիսի 2-ին, Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 110 հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը, սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով, անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ Կոտայքի մարզում ծնողների գերեզմանի հարևանությամբ գտնվող իր ծառայողական ավտոմեքենայում հայտնաբերված ոստիկանության Նաիրիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Հարությունյանի մահվան փաստով:

Հնարավոր է` նախաքննության ընթացքում համապատասխան հոդվածը վերավորակվի այլ հոդվածով, իսկ եթե պարզվի, որ տեղի ունեցածը ինքնասպանությունը է, որը կատարվել է նշված հոդվածի հատկանիշով, ապա մեղավորը պատասխանատվությանն է ենթարկվելու առավելագույնը 3 տարի ազատազրկման:

Մայիսի 2-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել էր քաղաքացի Աբրամ Գեղամյանը, որ իր ղեկավարը՝ Կորյուն Հարությունյանը, մայիսի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, դուրս է եկել աշխատանքի վայրից և մինչև այս պահը չի պատասխանում հեռախոսազանգերին, և նրան գտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի որոնողական աշխատանքներին ներգրավվեն նաև փրկարարները:

Այդ պահին որոնողական աշխատանքները սկսել էին, որը կատարվում էր ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի և Եղվարդի բաժինների, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզի փրկարարական վարչության և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների կողմից:

Ա. Գեղամյանը աշխատում էր ոստիկանության Եղվարդի բաժնում, իսկ Կ. Հարությունյանը ոստիկանության Եղվարդի բաժնի պետն է, կոչումով՝ գնդապետ:

Կ. Հարությունյանի դին հայտնաբերել էին իր հոր գերեզմանի մոտ կայանված Nissan մակնիշի 050 ՈՍ 03 համարանիշի ավտոմեքենայում ՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով: Ձեռքին էր նաև TT տեսակի ատրճանակ, որն ըստ տեղեկությունների, նրան նվիրել են որպես անվանական զենք:

Ինչպես նշվել էր, արդեն նշված վայր էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ մարզի ոստիկանապետ Գրիշա Բադալյանի գլխավորությամբ, ինպես նաև՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը և ոստիկանության Կոտայքի մարզային բաժինների և նույն վարչության ստորաբաժանումների պետերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում