Անգլիական «Նյուքասլ»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիմ Կրուլը գովեստի խոսքեր է հղել իր նախկին գլխավոր մարզչի՝ Լուի վան Գալի հասցեին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Վան Գալն է ինձ դարձրել բարձրակարգ դարպասապահ: Նրա գլխավորությամբ ես միշտ էլ վստահ եմ գործել:
Նրա հետ երկար ժամանակ եմ անցկացրել: Վան Գալը փայլուն մասնագետ է: Չարժե նրան քննադատել»,- հայտարարել է Կրուլը:







































