Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

Ավելի խայտառակ Երևան

ՀՀԿ-ն այսօր չեղյալ է համարել իր, այսպես կոչված, ամփոփիչ հանրահավաքը, որ պետք է տեղի ունենար Ազատության հրապարակում: Պաշտոնապես պատճառաբանել են, որ Տարոն Մարգարյանն, ըստ ժամանակացույցի, հինգ հանդիպումներ ունի վարչական շրջաններում, այդ իսկ պատճառով հանրահավաք անցկացնելը նպատակահարմար չեն գտել: Իրականում, իհարկե, պարզ է, որ այս պատճառաբանությունը մոգոնած է, որովհետև Տարոն Մարգարյանի նախընտրական ժամանակացույցը պետք է որ ավելի շուտ պարզ լիներ, և կարիք չկար Ազատության հրապարակում նախապես հանրահավաք պլանավորել:

Իրականում ՀՀԿ-ն, անկասկած, խուսափել է հրապարակային խայտառակությունից՝ բառիս բուն և պատկերավոր իմաստով: Եվ, իհարկե, ճիշտ էլ կողմնորոշվել են, հատկապես՝ ԲՀԿ-ի երեկվա հանրահավաքից հետո, որը հրապարակային խայտառակության ևս մի օրինակ էր, երբ ինքն իրեն կես միլիոնանոց հռչակող կուսակցությունը կարողանում է ընդամենը մի քանի հազար անչափահասների բերել այս ու այն մարզից՝ հանրահավաք անցկացնելու համար:

ՀՀԿ-ն ԲՀԿ-ին տեսնելուց հետո, բնականաբար, կայացրել է բավական խորամանկ որոշում և թողել է, որ ԲՀԿ-ն միայնակ խայտառակ լինի հրապարակում, քանի որ պարզ էր, որ առանց մարդկանց բերման ենթարկելու ՀՀԿ-ն չէր կարողանալու «ավելի լավ հանրահավաք» անցկացնել, քան ԲՀԿ-ինն էր: Էլ չասած այն մասին, որ Տարոն Մարգարյանը հազիվ բակային մի քանի խոսքի է ձգում, ուր մնաց ելույթ՝ Ազատության հրապարակում, որն, իհարկե, չէր կարող չլինել:

Ահա այս գործոնները հաշվի առնելով էլ՝ ՀՀԿ-ականներն, անկասկած, կայացրել են հանրահավաքից խուսափելու իրենց որոշումը: Սակայն դա հազիվ թե օգնի ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն իզուր է անհանգստանում խայտառակվելուց: Վերջիվերջո, այդ կուսակցությունն իր կառավարման այս տարիների ընթացքում այնքան է խայտառակվել, որ «ավելի խայտառակ» հնարավոր չէ պատկերացնել: Թեև, պետք չէ բացառել, որ հենց այս պատճառով էլ ՀՀԿ-ն հետաձգել է հանրահավաքը, այսինքն չեղյալ է համարել այն, որովհետև «ավելի խայտառակ» հնարավոր չէր, «ավելի խայտառակ», միևնույն է, չէր ստացվի: Իսկ ՀՀԿ-ն, ինչպես գիտենք, շատ հավակնոտ կուսակցություն է և միշտ ձգտում է ավելիին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում