Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը մի առիթով «կպել էր» «Ժառանգության» նախընտրական այն պաստառին, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը բռնել է Արմեն Մարտիրոսյանի ձեռքերը: Երիցյանն ասել էր, որ մենք մեր կանանց ու աղջիկների ձեռքը պետք է բռնենք:
Լրագրողներից մեկն այսօր հետաքրքրվել է, թե ինչ է մտածում Արմեն Երիցյանը տղաների «պաչիկով» բարևելու մասին: «Պետք է շեղվենք այդ թեմաներից, այսինքն տղամարդկային ձեռքսեղմումն ավելի կարևոր է, և կարծում եմ՝ դա պետք է անցնի երկրորդ փուլ, իսկ ինչ վերաբերում է, որ այդ մասին ես ասել եմ (նկատի ունի «Ժառանգության» նախընտրական պաստառը–1in.am), ես գտնում եմ, որ մի բան իրենք են ասել, մեկը ես եմ ասել, և մի կաթիլ մեղրը չսարքենք։ Անցել գնացել է այդ ամենը»,- պատասխանեց Երիցյանը:






































