Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ռոնալդինյոն կարող է մարզական կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այդ մասին հայտարարել է 35-ամյա ֆուտբոլիստի եղբայրը՝ Ռոբերտոն։
The Times-ի հետ զրույցում Ռոբերտոն ասել է, որ Ռոնալդինյոն արդեն մի քանի առաջարկ ունի։ Այդուհանդերձ, բրազիլացի ֆուտբոլիստը մտադիր է առաջին հերթին դիտարկել Ասիայից ու ԱՄՆ-ից ստացված առաջարկները։
Ռոնալդինյոն մտադիր է մարզական կարիերան շարունակել ևս 3-4 տարի։









































