Կալիֆոռնիայի հարավային մասում տեղակայված Սան Ֆերնանդո հովտում անտառային հրդեհների հետևանքով տարհանվել են ավելի քան 500 տների բնակիչներ: Քոլեջների ուսանողները ևս ստիպված են եղել լքել հանրակացարանները. ժամանակավոր կացարաններ են տեղափոխվել շուրջ 5000 ուսանող՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Վենտուրա շրջանում և Սան Ֆերնանդո հովտում կրակը տարածվում է 32 կմ/ժ արագությամբ: Հրդեհի դեմ պայքարում է 100 հրշեջ ջոկատ, սակայն նրանց դեռևս չի հաջողվում մարել այն: Աշխատանքներին խոչընդոտում են տաք քամին, բարձր ջերմաստիճանը և օդի ցածր խոնավությունը:







































