Ադրբեջանում նշանակվել է Եվրամիության առաքելության նոր ղեկավար: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, ԵՄ առաքելության նոր ղեկավարը շվեդ դիվանագետ Մալենա Մարդն է: Նրան այս պաշտոնին նշանակել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Մալենա Մարդը ներկայում Շվեդիայի ԱԳՆ-ում զբաղեցոնւմ է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի պաշտոնը: Ավելի վաղ նա դիվանագիտական առաքելություններով աշխատել է Սանկտ Պետերբուրգում, Բրյուսելում:
Մարդն այս պաշտոնին կփոխարինի Ադրբեջանում ԵՄ առաքելության ղեկավար Ռոլանդ Կոբիային:









































