Մայիսի 1-ին Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ հասարակությունը` Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կազմակերպել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110- ամյակին նվիրված համերգ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ համերգից առաջ բացման խոսքով ելույթ է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը: Սանկտ-Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր՝ Ալեքսանդր Տիտով) կատարեց Ա. Խաչատրյանի թավջութակի կոնցերտը (մենակատար` Դմիտրի Կոուզով): Հնչեցին նաև հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներց:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Ս. Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ և դիվանագետներ:









































