Գիտնականները պարզել են՝ ինչու են մարդիկ կապույտ աչքեր ունենում, հայտնում է rosbalt.ru-ն: Գենետիկները հետազոտություն են կատարել, որի արդյունքում պարզել են, որ աչքերի կապույտ գույնը կանանց և տղամարդկանց դեպքում պայմանավորված է միևնույն գենային մուտացիայով, որը կոչվում է HERC2:
Առաջին կապուտաչյա բնակիչը Երկրի վրա ապրել է մոտ 7-10.000 տարի առաջ, հայտարարել են փորձագետները: Բացահայտումն արվել է հին մարդու ատամում պարունակվող ԴՆԹ-ի մասնիկի շնորհիվ:
Հետազոտության հեղինակները կարծում են, որ սկզբում Homo sapiens տեսակը միայն մուգ դարչնագույն աչքեր է ունեցել: Բայց երբ մարդկային ցեղը դուրս է եկել Աֆրիկայից և տարածվել մոլորակով, մաշկի և աչքերի պիգմենտացիայի ակտիվությունը սկսել է տատանվել և փոխվել շրջակա միջավայրի ազդեցությամբ:
Մուտացիայի այդպիսի գործընթացները կապված են եղել OCA2 գենետիկ բաղադրիչի հետ:









































