ԱՄՆ-ում Սուրբծննդյան լույսերի համար տոների ժամանակ ավելի շատ էլեկտրականություն է ծախսվում, քան որոշ երկրներ ծախսում են ամբողջ տարվա ընթացքում: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով Գլոբալ զարգացման կենտրոնի հետազոտողներին:
Շատ ամերիկացիներ ամանորյա լույսեր են կախում իրենց տան տանիքներից, ծառերից: Տոնական լուսավորվածության վրա ծախսվում է ավելի քան 6 մլրդ կիլովատ ժամ` այնքան, որքան տարեկան ծախսում են օրինակ Եթովպիան, Տանզանիան կամ Սալվադորը:
Հետազոտողների խոսքերով` իրենք ամերիկացիներին կոչ չեն անում հրաժարվել Սուրբծննդյան լույսերից: Հետազոտության նպատակն էր տեսնել էլեկտրաէներգիայի օգտագործման մակարդակը` հարուստ և աղքատ երկրների միջև:








































