«2015-ը բազմաբովանդակ էր՝ սպասված և չսպասված իրադարձություններով, գործընթացներով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ամփոփելով 2015-ը, նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Քանի որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն էր, լայնածավալ աշխատանք տարվեց միջազգային հարթակում:
Քաղաքական համակարգի փոփոխություն, Սահմանադրության հանրաքվե, նոր համակարգի սկիզբ դնել. այս ամեն ինչը մեր իրականության մեջ տեղի են ունեցել, բայց մեր իրականության մեջ տեղի չի ունեցել տնտեսական-սոցիալական այն ցանկալի տեղաշարժը, որի մասին շատ ենք բարձրաձայնել»:
Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ այս առումով անելիքներ կան. «Անհրաժեշտ է աշխատել այն տրամաբանությամբ, որպեսզի երկրում ստեղծված իրավիճակը փոխվի, գործնական քայլեր ձեռնարկել, քաղաքական կամք ունենալ»:
Մանրամասները՝ տեսանյութում: