Մարդիկ կարող են շատ ուտել շվեդական սեղանի շուրջ: Դրանից հետո շատերն անհարմարություն և մեղքի զգացում են ունենում:
Գիտնականները պարզել են, որ կախված գնից, թե որքան է մարդը վճարել շվեդական սեղանի դիմաց, կախված է այն, թե որքանով նա իրեն մեղավոր կզգա: Նոր հետազոտությանը 139 կամավոր է մասնակցել: Նրանց միջին քաշը 82.38 կգ է եղել, գրում է Daily Mail-ը:
Ըստ գիտնականների` թանկարժեք ճաշի համար վճարելիս մարդիկ փորձում են այնպես անել, որ իրենց ծախսերն արդարացվեն: Ուստի, ով քիչ է վճարում, նախատեսում է ուտել քիչ` ի տարբերություն շատ վճարողների:









































