Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել «Խաղի հանդեպ սեր» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը:
Դևիդը շրջել է բոլոր մայրցամաքներով և ֆուտբոլ է խաղացել բոլորի հետ: Բեքհեմը եղել է Նեպալում, Պապուայում, Նոր Գվինեայում և Ջիբութիում:
Ֆիլմի ընթացքում ցուցադրվել է, թե ինչպես է Բեքհեմը ֆուտբոլ խաղացել ցեխերի մեջ: Ինստագրամի իր էջում Դևիդը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, որ անգլիացի ֆուտբոլիստը ֆուտբոլ է խաղացել նաև Անտարկտիդայում:










































