Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Աբովյանցի դպրոցականները՝ ԲՀԿ-ի կողքին. մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. «Ավագանու ընտրությունների կուլմինացիան վերջին օրերի հանրահավաքներն են: Երեկ Ազատության հրապարակում էր ԲՀԿ-ն: Պետք է երևանցիներին ապացուցեին, որ իրենք հզոր են, հրոտ, հրածին: Ամեն ինչ արվել էր, որ տպավորիչ զանգված հավաքվեր, բայց, ավաղ, սպասելիքներն այնքան էլ չէին իրականացել, հրապարակը լեցուն էր կիսով չափ: Նույնիսկ էներգետիկ շունչ հաղորդելու նպատակով նախնական հավաքատեղին հայտարարվել էր Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկը, որտեղից պետք է հաղթական շարժվեին դեպի Օպերա, սակայն, պարզվեց, այստեղ ընդամենը հանդերձարանն էր՝ ԲՀԿ-ի կարգախոսով «մայկաներն» ու գլխարկները հագնելու վայրը: Բայց քչերն էին եկել այստեղ, ու շարժը եղավ միայն այն ժամանակ, երբ «մայկաներով» ու գլխարկներով զուգված, մագնիտոֆոնից հնչող «Հզոր Դաշնակցություն» երգի ներքո շարժվեցին դեպի հրապարակ:

ԲՀԿ-ականները հանկարծ հասկացան, որ երգն իրենցը չէ, վազեցին դեպի մագնիտոֆոնն ու լռեցրին մրցակցի հզորությունը գովերգող երաժշտությունը: Իսկ հրապարակը մրցակից ուժերի հանրահավաքներից տարբերվում էր դեկորացիայով: Արևի տակ խանձվող ժողովրդից ԲՀԿ-ական ղեկավարությունը տարանջատվել էր թագավորական օթյակով: Հարթակը հատուկ այնպես էին սարքել, որ նրանց գլխում ծագող գաղափարներն ու պայծառ մտքերը արևի շողերը չբթացնեին: Արքունիքը, հովին պատսպարված, վայելում էր իր «ընտրողների» բուռն երկրպագությունը:

Ուշագրավն այն էր, որ դե ֆակտո ընդդիմադիր ԲՀԿ-ի հանրահավաքում, ինչպես իրենց կողմից բուռն քննադատվող իշխանության, կային դպրոցականներ: Եթե Ավանում Տարոնի համար եկել էին Ավանի մանկապարտեզների ու դպրոցների սաները, ապա Օսկանյանի թասիբին տարբեր համայնքների դպրոցների սաներն էին ու մանկավարժական կոլեկտիվները: Խմբված պատանիներից հետաքրքրվեցինք, թե քանի տարեկան են ու ինչու են մասնակցում հանրահավաքին: Ասացին, որ Աբովյանի թիվ 10 դպրոցից են: Հասկանալով, որ երեխաներին բերողները մանկավարժներն են, խնդրեցինք ցույց տալ որևէ մեկին: Երեխան մատնացույց արեց ընկեր Բաղդասարյանին, ով 40-ին մոտ տղամարդ էր:

Ընկեր Բաղդասարյան Աշոտը մանկավարժական կոլեկտիվով վայելում էր ելույթները: Երբ հարցրինք, թե ավագանու ընտրությունները վերաբերում են Երևանին, ինչո՞ւ են Աբովյանից հասել այստեղ, ասաց. «Ոչ միայն Երևանին, սա արտոնված հանրահավաք է, և հանրապետության ցանկացած տեղից կարող են գալ, որն արտոնված է, կրկնում եմ»: Այսպես բացատրեց իր այցի նպատակը արագախոս ընկեր Բաղդասարյանը: Իսկ աշակերտներին ինչո՞ւ եք բերել՝ հարցրինք: Նա տեղում արագ հասկանալով, որ իր արածը լավ բան չէ, անմիջապես հրաժարվեց սաներից. «Դուք հիմա անպատասխանատու հայտարարություն եք անում, մենք աշակերտ չենք բերել, Դուք պիտի հիմնավորեք»: Տեղեկացրինք, որ աշակերտներն են ասել: Մեզ ստիպեց մատնացույց անել «մատնողներին»: Այդ ժամանակ նրա կողքի ուսուցիչները միջամտեցին, թե՝ «մենակ մանկավարժներով ենք եկել, աշակերտ չենք բերել»:

Թեև հասկանալի էր, որ խեղճ երեխայի «վայն» եկել է, բայց մատնացույց արեցինք ու ընկեր Բաղդասարյանին հարցրինք` ովքե՞ր են այս երեխաները: «Ես չեմ ճանաչում»,- իրեն կորցրած, հոխորտաց նա` սպառնալից նայելով պատանիների վախվորած դեմքերին: Երեխաները կարկամել էին ու չգիտեին ինչ դիրք բռնեին: Ապա ընկեր Բաղդասարյանը մոտեցավ մի ակնոցավոր տղայի ու մի քանի ցուցումներ տվեց: Մինչ այդ, երեխաներն ասել էին, որ ակնոցով տղան իրենց վարիչն է, ով կազմակերպել է այցը Երևան: Թե այսօր դպրոց մտնելով` ընկեր Բաղդասարյանն ու նրա կողքին կանգնած ուսուցչուհիներն ինչ երեսով են նայելու աշակերտներին կամ ինչպես է մեկնաբանելու իրենց խայտառակ վարքը, պարզ չէ, սակայն հույս ունենք, որ գոնե այնքան պարկեշտություն կունենան, որ երեխաներին չեն ճնշի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում