ԱՄՆ ՀԴԲ-ն հայտնաբերել է Բոսթոնի ահաբեկչական գործողության իրականացման մեջ կասկածվող Ջոհար Ցարնաևի նոթբուքը: Այս մասին տեղեկացնում է CNN հոռուստաալիքը:
Տվյալ պահին հետաքննությունը չի տեղեկացնում, թե որտեղ և ինչպես է հաջողվել հայտնաբերել նոթբուքը: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ քննիչներն այն փնտրում են համալսարանին կից աղբանոցում։
Նոթբուքը Ցարնաևի սենյակից հանել էին նրա ընկերները՝ Ղազախստանից և ԱՄՆ-ից ուսանողներ, որոնց Ցարնաևն ահաբեկչությունից հետո հաղորդագրություն էր ուղարկել և թույլ էր տվել վերցնել այն ամենը, ինչ ցանկանում են:
Ղազախստանցի ուսանողներին մեղադրում են արդարադատությանը խոչընդոտելու նպատակով հանցավոր պայմանավորվածության, իսկ ԱՄՆ-ի քաղաքացուն՝ կեղծ վկայություն տալու մեջ:









































