Տարբեր երկրներում 1 դոլար արժողությամբ տարբեր իրեր կարելի է ձեռք բերել:

Կամբոջայում կարելի է ձեք բերել 2 բաժակ գարեջուր, կոճղապղպեղով տապակած գորտ, գլխազարդ, 3 խրխրթան տապակած սարդ, «ձկնային մատնահարդարման» 20 րոպե, 4 լիտր խմելու ջուր, «Անքոր-Վատա» ապրանքանիշի վերնազգեստ, 2 շիշ կոկա-կոլա: Բացի այդ, մեկ դոլարով կարելի է նաև լվացքատանը լվանալ սպիտակեղենը:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում 1 դոլարով կարելի է kronspitz բուլկի ձեռք բերել:

Ֆիլիպիններում 1 դոլարի դիմաց կարելի է ստանալ ոտքերի մերսում, փոքրիկ տապակած ձկներ, կարճ մազերով տղամարդկանց համար մազերի կտրվածք, 28 Malboro տեսակի ծխախոտ, AA տեսակի 3 մարտկոց, համացանցին հասանելի լինելու 2 ժամ, Mr Dount-ում՝ 3 բլիթ, 2 կմ տաքսիով երթևեկություն, 4 լիտր խմելու ջուր և շատ-շատ բրինձ:

Իսպանիայում,1 դոլարի դիմաց կարելի է 1 բաժակ սուրճ ստանալ:

Վիետնամում 1դոլար ունենալով կարելի է 1 օրով հեծանիվ վարձել, 2 բաժակ կաթով սուրճ ըմպել, մեկ պնակ վիետնամական ապուր ճաշակել, լվացքը հանձնել լվացքատուն, ինչպես նաև՝ 250 գրամ քաղցրեցված կոճապղպեղ, 40 խաշած ձու, 1 ավանդական գլխարկ, 1-2 թերթ, 1 DVD, 7 լիտր խմելու ջուր, Հանոյի գրադարանի 2 մուտքի տոմս, 2 գավաթ Halida գարեջուր, 1.25 լիտր բենզին գնել:

Մեծ Բրիտանիա՝ կես լիտր բենզին, 2 ծխախոտ, 3 խնձոր, թերթ:

Խորվաթիա՝ պաղպաղակի մեծ չափաբաժին:

Դանիա՝ մեկ լիտր կաթ, նամականիշ:

Հունագրիա՝ 1 պաղպաղակ, 4 խնձոր, 1 համբուրգեր, 1 բացիկ, 1 թերթ:

Թուրքիա՝ ավտոբուսի տոմս, 1 շիշ կոկա-կոլա, սենդվիչ, 1 գավաթ թեյ, 2-3 թերթ, 1 կգ նարինջ կամ խնձոր, կես կգ բանան, 2 շիշ ջուր, 2 հաց:

Իտալիա՝ 1 շիշ էժան գինի, 1 կգ սպագետի, 6 շիշ հանքային ջուր, 1 կոճակ իբոպրոֆեն:

Կոլումբիա՝ 1 բաժակ սուրճ և մի քանի թարմ բլիթներ:

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կարելի է 1 դոլարով երթևեկել ավոբուսով կամ մետրոյով:

Եգիպտոս՝ Koshari plate-ի 1 չափաբաժին:

Հնդկաստանում այդքան գումարով կարելի է լավ ուտել:

Կոստա-Ռիկա՝ պապայա, արքայախնձոր կամ ձմերուկ:

ԱՄԷ՝ այս գումարի դիմաց Դուբայում կարելի է շաուրմա ճաշակել:

Պորտուգալիա՝ 1 էքսպրեսսո:

Ավստրալիա՝ վիճակախաղի տոմս:

Հորդանան՝ չիփսեր կամ սուրճ:

ԱՄՆ՝ Լոս-Անջելեսում կարելի է երթևեկել Blue Bus-ով կամ մեքենան թողնել կայանատեղիում:

Նիկարագուա՝ 1 շիշ գարեջուր:

Բելիզ՝ տապակած բանաններ փողոցում:

Ինդոնեզիայում 1 դոլարի դիմաց կարելի է ճաշել, որի մեջ կմտնի 1 կտոր տապակած հավ, բրինձ, բանջարեղեն, հանքային ջուր, մրգեր:










































