Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն հայտնել է, որ ակումբը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի «Բավարիա»-ի դեմ խաղի տոմսերի 250 հազար հայտ է ստացել:
Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչի «Բորուսիա»-«Բավարիա» հանդիպումը կկայանա մայիսի 25-ին` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:
Վացկեն նշել է, որ թիվը կշարունակի աճել և, ակնկալվում է, կհասնի 400-500 հազարի: ՈւԵՖԱ-ն յուրաքանչյուր թիմի երկրպագուներին 25 000-ական տոմս կհատկացնի:









































