Ավստրալիայի խորհրդարանի անկախ անդամ Էնն Բերսինգթոնը տղամարդկանց առաջարկել է սեքսի վերաբերյալ հատուկ համաձայնագիր կնքել կանանց հետ, որպեսզի հետագայում ապահովագրված լինեն բռնաբարության մեղադրանքից: Նման սադրիչ հայտարարություն խորհրդարանում արվել է ի նշան բողոքի՝ բռնաբարության համար պատժի վերաբերյալ օրենքի փոփոխության դեմ։ Այս մասին հաղորդում է ABC-ն:
Համաձայն առաջարկված փոփոխությունների՝ բռնաբարություն է համարվում նույնիսկ երկկողմ համաձայնեցված սեքսը, եթե սեռական ակտից հետո կինը համարի, որ դա բռնաբարություն է եղել: Բացի այդ, օրենքը կասկածյալ տղամարդկանց բռնակալ կհամարի մինչև չապացուցվի նրանց անմեղությունը:
Ավելի ուշ Բրեսինգթոնը պարզաբանել է, որ նման առաջարկությանն ինքը ևս լուրջ չի վերաբերվում, սակայն ավելացրել է, որ դա տղամարդկանց պաշտպանելու միակ միջոցն է: «Սեքսի վերաբերյալ համաձայնագիր կնքելը հիմարություն է, սակայն տղամարդկանց իրավունքները չպաշտպանող օրենք ընդունելը ևս պակաս հիմարություն չէ»,- ասել է նա:









































