«Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն իր թիմով այսօր Արաբկիրում էր:
Նա զրուցեց արաբկիրցիների հետ, խոստացավ նրանց քաղաքապետ լինելու դեպքում վեր մնալ կուսակցական շահերից և աշխատել Երևանի համար. «Եկել է ժամանակը, որ ձեր ձայնը տաք երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Բարև Երևան» դաշինքին: Տեղի է ունեցել ընդդիմության միավորում:
Մենք առանձնահատուկ ենք նրանով, որ այստեղ մեծ թիվ են կազմում հասարակական-քաղաքացիական դաշտի մարդիկ»:
Նա նշեց, որ իրենք ավելի կարևոր խնդիր չունեն, քան համակարգ փոխելն է:









































