«Բարև դաշինքի» ավագանու թեկնածու Անի Քոչարը Արաբկիրում ելույթ ունենալով ասաց, որ պետք է ունենան նոր Երևան, բայց առանց կեղծ խոստումների:
Նա մեջբերեց ամուսնու խոսքերը, որ շատ քաղաքական գործիչներ լինելով գիշատիչ, խոսում են քաղաքականության մասին:
Նա հիշեցրեց, որ շատ զգոն և ուշադիր լինեն խոստում տվողների նկատմամբ. «Գիշատիչը չի կարող լինել բուսակեր և մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ձեր հարկերի հաշվին հարստություն են դիզել, ժամանակն է, որ դուք ձեր քվեով մերժեք կեղծ սրբերին»:
Նա նշեց, որ երեք թիվը խորհրդանշական է, Սուրբ Երրորդության թիվն է և հաջողություն կբերի:









































