Իր հարցազրույցներից մեկում Մայլի Սայրուսն ասել է, որ այսուհետ իր անձնական կյանքն ավելի քիչ հասանելի կլինի այլոց համար: Իսկ V Magazine ամսագրի համար նա նկարահանվել է բավականին համարձակ կերպարով:
Սայրուսը ոչ միայն ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը, այլև հերքել իր և ընկերոջ՝ Լիամ Հեմսֆորթի բաժանվելու վերաբերյալ լուրերը:
«Ես չեմ կարող անդադար ընկերոջս հետ տանը նստել: Մենք աշխատում ենք: Ամեն շաբաթ հայտնվում են լուրեր՝ «մի՞թե նրանք բաժանվել են», «մենք չենք տեսնում նրանց համատեղ լուսանկարները»: Բայց ես ամեն առավոտ իմ ընկերոջ հետ սուրճի հետևից գնալու ժամանակ չունեմ: Ես շատ կցանկանայի, բայց՝ ավաղ: Ես ամբողջ օրը ստուդիայում եմ ացկացնում, այնտեղից վերադառնում եմ երեկոյան 5-ին, իսկ Լիամը՝ 6-ին աշխատանքի է գնում: Ստուդիան, սակայն, ինձ համար շատ կարևոր է: Ես այդ ձայնագրության մեջ այնքան բան եմ ներդրել, որ ոչինչ չի կարող համեմատվել դրա հետ:
Ես պատրաստվում եմ փոխվել, պատրաստվում եմ տարբերվել: Ես կանեմ այն, ինչ ուզում եմ: Ես կտրել եմ մազերս, հագել եմ կոպիտ կոշիկներ, և չեմ ուզում անցյալ վերադառնալ»,- ասել է Մայլին:








































