Իրանը ցանկացած իրավիճակում կաջակցի Սիրիային։ Այս մասին այսօր հայտարարել է Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին՝ իր սիրիացի գործընկեր Մուհամմադ Ջահադար Ալհամի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ:
Իրանցի քաղաքական գործիչը նշել է, որ Սիրիայի ներկայիս իրավիճակը ձևավորվել է երկրի վրա միջազգային և տարածաշրջանային ճնշումների հետևանքով, սակայն Սիրիայի կառավարության և ժողովրդի ջանքերի շնորհիվ նրանք ուժային առավելություն կստանան։ Այս մասին փոխանցում է IRIB հեռուստաալիքը:
Իր հերթին Մ. Դ. Ալհամը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ Սիրիայի կառավարությանը և ժողովրդին դժվար պահին աջակցելու համար՝ նշելով, որ Սիրիան երկրում իրադրության կայունացման համար պատրաստ է ցանկացած հնարավորություն օգտագործել:










































