Այսօր Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ ԲՀԿ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքը: Հետաքրքրական է այն, որ մինչ հանրահավաքի մեկնարկը քաղաքի տարբեր հատվածներում երթուղայիններ էին կայանել:
«Առաջին լրատվական»-ի տեսախցիկը ֆիքսեց Սայաթ-Նովա փողոցի վրա կանգնած 10 համարի չորս երթուղային, որոնց վարորդները ոչ մի կերպ չեն ցանկանում պարզաբանել, թե ինչու են երթուղայինները խմբվել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում: Թեև կուսակցության խոսնակը հերքել է, բայց չի բացառվում, որ մարզերից բնակիչներ են բերվել ԲՀԿ հանրահավքի մարդաշատությունն ապահովելու համար:
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններում ընտրելու իրավունք ունեն միայն Երևան քաղաքում հաշվառում ունեցող բնակիչները:








































