Մոլդովայում տեղի ունիոնիստները (Ռումինիայի հետ միավորման կողմնակիցները) սպառնացել են խափանել ռուս երգիչների մասնակցությամբ տոնական համերգը, որը պետք է տեղի ունենա Հաղթանակի օրը Քիշնևի կենտրոնական հրապարակում, հաղորդում է Moldnews-ը:
Սադրանքի մասնակիցների հավաքը, ինչպես նշվում է, սկսվել է սոցիալական ցանցերում:
Դժգոհություն հայտնելով կայանալիք համերգի առնչությամբ՝ ունիոնիստները հայտարարում են, որ «հրապարակը …. որտեղ ինչ-որ ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ են հավաքվել, որպեսզի պահանջեն վերադարձնել մայրենի լեզուն, կրոնն ու պատմությունը (երևի թե նկատի ունեն 1989թ. օգոստոսի զանգվածային միտինգը՝ Lenta.ru), կրկեսի է վերածվում նրանց համար, ովքեր կտրել են այս հողակտորը պատմական հայրենիքից («հողակտոր» անվանման տակ նկատի ունեն Մոլդովան, իսկ «պատմական հայրենիք»՝ Ռումինիան):
Համերգի հակառակորդները կոչ են անում քիշնևցիներին դուրս գալ հրապարակներ ու «անել այն, ինչ ցանկանում են»: «Պետք է վերջ տալ կայսրությանը ու վերադարձնել արժանապատվությունը: Մայիսի 9-ին դուրս կգանք եռագույնով ու կերգենք հայրենասիրական երգեր, թմբուկ կզարկենք, վուվուզելներ կփչենք, կանենք այն, ինչ ցանկանում ենք»,- հայտարարում են ունիոնիստները:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Քիշնևի կենտրոնական հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որին կմասնակցեն մասնավորապես ռուս երգիչներ Իոսիֆ Կոբզոնն ու Լև Լեշչենկոն:











































