Ֆրանսիայի Բուրգունդի տարածաշրջանում hարձակման ենթարկվածը զինաթափ է արել հանցագործին: Տեսանյութը, որը հայտնվել է համացանցում, ֆիքսել են փողոցի տեսահսկման խցիկները: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 27-ին:
Զոհը քայլելիս է եղել 1900 թաղամասի փողոցով, երբ նրան է մոտեցել հրացանով զինված անծանոթ սևամորթ մի տղամարդ: Վերջինս զենքը պահել է անցորդի դեմքին և նրանից գումար պահանջել: Տղամարդը կարողացել է խլել նրանից զենքն ու սկսել հետապնդել նրան: Րոպեներ անց մեքենայով զոհին են մոտեցել երկու սևամորթ տղամարդիկ, որոնք պահանջել են զենքն իրենց հանձնել՝ իր վայր գցած բջջայինի վերադարձման դիմաց: Տղամարդը սկսել է հրացանով ջարդել նրանց մեքենայի հետևի ապակին:
Մեքենայով տղամարդիկ հեռացել են: Հարձակվողը 16-20 տարեկան է՝ նիհար, սև գլխարկով, սև վերնաշապիկով: Տեղի ոստիկանությունը նրա մասին տեղեկություն ունեցողներին խնդրել է կապվել իրենց հետ:







































