Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ Ալ-Իսլամը, երկրի հարավ-արևմուտքում գտնվող Զինթան քաղաքում կանգնել է դատարանի առջև՝ հաղորդում է BBC-ն:
Նրա դեմ ներկայացվել են Լիբիայի ազգային անվտանգությանը սպառնացող փաստաթղթերի ձեռք բերման համար դավադրության, պետական դրոշը վիրավորելու մեղադրանքներ:
Դատարանում Սեյֆ Ալ-Իսլամը համաձայնվել է, որ իր շահերը ներկայացնեն պետության կողմից նշանակված տեղի փաստաբանները: Գործի դատալսումը տեղափոխվել է սեպտեմբեր:
Ավելի վաղ Հաագայի միջազգային քրեական դատարանը Լիբիայից պահանջել է հանձնել Սեյֆ Ալ-Իսլամին, որին մեղադրում են ռազմական հանցագործություններում մասնակից լինելու մեջ:








































