Այսօր Գերմանիայի մեքենաշինական և էլեկտրոնիկայի արդյունաբերության ոլորտի աշխատակիցները հայտարարել են նախազգուշական գործադուլ՝ տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Ակցիան անցկացվում է IG Metall արհմիության կոչով:
Ցուցարարները պահանջում են վերանայել սակագնային համաձայնագրերը և այդ ոլորում ներգրավված երկրի 3.7 աշխատակիցների համար աշխատավարձը բարձրացնել 5.5 տոկոսով:
Գործատուները հանդես են եկել պատասխան առաջարկով, սակայն այն մերժվել է:
Daimler AG մեքենաշինական կոնցեռնի ձեռնարկություններից մեկում աշխատանքը դադարեցրել է շուրջ 1000 մարդ:
Սաքսոնիայում Volkswagen AG հսկայի համար շարժիչներ արտադրող գործարանի աշխատակիցները նույնպես միացել են գործադուլին:
Ցույցին միացել են նաև Ռուդոլշտադ քաղաքի Siemens AG կոնցեռնի համար ռենտգենյան սարքեր արտադրող ձեռնարկության աշխատակիցները:











































