Անգլիական «Սուոնսի»-ի պաշտպան Անխել Ռանհելը սուր քննադատության է արժանացրել Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներին:
Խաղացողը Twitter-ի իր էջում գրել է «Ռեալ» – «Բորուսիա» հանդիպման մասին. ««Ռեալ»-ը կրկին խղճուկ տեսք ուներ: Նրանք խոզեր և սադրիչներ են»:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբ»-ն այդ խաղում հաղթեց 2:0 հաշվով, բայց դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից, քանի որ առաջին խաղում պարտվել էր 4:1 հաշվով:







































