Այսօր Մոսկվայի «Սպարտակ»-ը կմեկնի «Սարանսկ»: Թիմը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի շրջանակներում ուժերն է չափելու «Մորդովիա»-ի հետ:
Թիմի կազնում Սարանսկ կմեկնեն 20 ֆուտբոլիստներ: Հայտացուցակից բացակայում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ 25-րդ տուրում կայացած ԲԿՄԱ-ի դեմ խաղում Մովսիսյանը վնասվածք էր ստացել և բաց թողել Մախաչկալայի «Անժի»-ի դեմ մրցավեճը:










































