Sunday, 05 07 2026
23:20
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:45
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan

Ամերիկայում առաջին անգլիացի նորաբնակները սովի տարիներին դարձել են մարդակեր. գիտնականներ

Ամերիկացի գիտնականների վկայությամբ՝ Ամերիկայում 1609-1610թթ. ձմռանը առաջին անգլիացի նորաբնակները մարդու միս են կերել:

Այս մասին հիշատակությունն ավելի վաղ հանդիպել է գրավոր աղբյուրներում, սակայն առաջին անգամ են ստացվել գիտական ապացույցներ՝ հաղորդում է BBC-ն:

Վաշինգտոնի Բնական պատմության ազգային թանգարանի հետազոտողները անալիզի են ենթարկել 14-ամյա աղջկա մարմնի մնացորդները. այն հայտնաբերվել էր անցած տարի՝ Ջեյմս նավահանգստում կատարված պեղումների ժամանակ (ավելի ուշ՝ Ջեյմսթաուն քաղաք, Վիրջինիա նահանգ): Նավահանգիստը 1607թ. հիմնադրվել էր անգլիացիների կողմից:

Հայտնաբերված մնացորդները շուրջ 400 տարեկան են: Գանգուղեղի ու մեծ ոլոքի վրա հայտնաբերվել էին հարվածների ու նշանների հետքեր:

«Կան միանգամայն հստակ ապացույցներ, որ մարմինը անդամահատվել է, իսկ միսը առանձնացվել ոսկորներից»,- հայտարարել է մարդաբան Դագ Օուսլին:

Անհայտ է, թե ինչպես է մահացել աղջիկը, սակայն մարդաբանները պնդում են, որ նրա մարմինն անդամահատվել է մահից անմիջապես հետո:

Հաստատվել է, որ աղջիկը եղել է անգլիացի նորաբնակներից: Գիտնականները նշում են, որ դատելով ամեն ինչից՝ նա եղել է մարդակերների ոչ միակ զոհը:

Այսպես կոչված՝ «Սովի տարիները» Ամերիկայի գաղութացման պատմության ամենաողբերգական շրջաններից են:

1609-1610թթ. ձմեռը Ջեյմս նավահանգիստը պաշարվել էր հնդկացիական ցեղերի կողմից: Սնունդը վերջանալուց հետո գաղութարարները կերել էին նախ ձիերին, ապա շներին ու կատուներին, այնուհետև մկներին ու օձերին:

Նավահանգստի ու քաղաքի պաշարումը շարունակվել էր գրեթե կես տարի:

Ջեյմսի 300 բնակիչներից դաժան ձմեռը կարողացավ հաղթահարել միայն 60 մարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում