Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

Հայրիկյանը ստացել է իր մահափորձի նյութերը. Facebook

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Բարեկամներս, երկար լռեցի։ Սա բարեկամի պահուածք չէ, բայց «արդարացում» ունեմ։ Մտածում էի՝ լաւ կզգամ ու էլ չեմ անդրադառնայ հիւանդութեանը, բայց դեռ չի ստացւում։ Ինչպէս բարեկամը բարեկամին մի քանի խօսքով փակեմ այս նիւթը, ապա կգրեմ ընդհանրականի մասին։

Վիրահատութիւնից յետոյ երրորդ օրը մարմնիցս հեռացրին՝ անջատեցին բոլոր խողովակները (մանաւանդ ետվիրահատական արտադրութիւնները դուրս բերողը՝ Հայաստանում «դրենաժ» էին ասում) եւ դուրս գրուեցի։ Հարցն այն չէր միայն, որ թանկ արժեր՝ օրը 700 դոլարից աւելի (մոտ 550 եւրո), այլ այն, որ այդ ընթացքում միայն դեղեր էի ընդունելու եւ փոխելու վիրակապը։ Իսկ դա կարելի էր անել առանց հիւանդանոցում մնալու։ Ճիշտ է, այստեղ էլ աւելանում էին մնալու, սնուելու, դեղերի եւ ճանապարհի ծախսերը, բայց դա զգալիօրէն պակաս է կազմում։ Ի դէպ, հիմա զգում եմ, որ ճիշտ էր Իսրաէլ չգնալս. այնտեղ հիւանդանոցային օրն արժեր 1500 դոլար։ Դուրս գրուելուս 4-րդ օրուանից վիրահատման տեղերից արտադրութիւն կայ. ուղղակի դուրս է ցայտում, երբ սեղմում է։ Վիրաբոյժն ինքն անձամբ է անում։ Ջրախառն արեան տեսք ունեցող այդ արտադրութեան քանակն օրեցօր պակասում է, բայց բժիշկն էլ է մտահոգիչ համարում։ Ստուգման նախնական տուեալներով վարակ (ինֆեքշն) չկայ։ Ճնշուած եւ մասնակի այրուած գլխաւոր ներվի աշխատունակութեան վերականգնումն արագացնելու նպատակով այն «պատեանապատել» են յատուկ թաղանթով, որը երեք ամսից պէտք է ներծծուի մարմնիս մէջ։ Հիմա ենթադրում են, որ մարմինս չի ընդունում այդ թացանթը, եւ այդ պատճառով է այս արտադութիւնը։

Դեղերից «հակաբիոտիկ» եմ ընդունում (օրը երկու հաբ), ցաւազրկողներ (6 հաբ) եւ վիտամին B-ի ամբողջ փունջը։ Ընդհանուր վիճա՞կս… գոհ եմ, բայց… Այսքանը գրել եմ 2 ժամում (դադարներով ուժ հաւաքելով ու մատներս մերսելով)։ Նախկինում այսքանը կգրեի 15-20 րոպէում։

Գործերս չեմ մոռանում ու չեմ անտեսում։ Քանի որ այստեղ ընթացք տալու (նաեւ տպելու) հնարաւորութիւն կայ, կազմակերպել եմ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ» գործիս թարգմանութիւնը։ Բրիւսելի քաղաքական ուժերի կողմից լուրջ հետաքրքրութիւն կայ։ Այս օրերին երկրորդ անգամ ենք հանդիպելու։ Հայերէնը դասականով սրբագրեց մեր Հայկանոյշ Մեսռոպեանը։ Թարգմանելու ենք (եւ արդէն սկսել ենք)՝ անգլերէն, ֆրանսերէն, ռուսերէն։ Այսօր նաեւ հոլանդերէնի մասին նախնական պայմանաւորուեցինք։ Վստահ եմ, գերմաներէնն ու իտալերէնն էլ իրենք իրենց կստացուեն։ Լաւ գործն ինքն է իր համար ճանապարհ հարթում։

Դեսպանութեան աջակցուկթեամբ Յունուարի 31-ի գործի նիւթերն ստածել ու մասամբ նայել եմ։ Փաստաբանի հետ կապի մէջ եմ։

Կարող են այս ամիս դատն սկսել։ Ի դէպ, երբ այս բժշկուին էլ ասաց, որ հրաշքով եմ կենդանի մնացել, հարցրի մանրամասները։ Ասաց, որ գլխաւոր երակի վրայ նոյնիսկ քերծուածք կայ, այնքան մոտ է եղել գնդակը։ Ի պատասխան իմ՝ «Պատկերացնու՞մ եք, մարդիկ կային, որ ասում էին ինքս եմ կազմակերպել, ինքս եմ իմ վրայ կրակե» արտայայտութեանը, հարցրեց. «Հայաստանում այդպէս մտածող մարդ կա՞»…

Քաղաքական կեանքին յետեւում եմ։ Անմակարդակ դրսեւորումները չափազանց շատ են, բայց ամենանողկալին, չեմ էլ ասի՝ զազրելին, որովհետեւ դա միայն նողկալի էր, գիտեք` որն էր։ Ահա թէ ինչ է նշանակում չհասկանալ, թէ ինչ էր նշանակում 1987 թուականին ԱԻՄ ստեղծումը։

Առայժմ այսքանը. ամենայն բարիք բոլորիս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում