Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

ՕԵԿ-ը ձեռագիր ունի… ըստ Արթուր Բադասարյանի. մամուլ

«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ այսօր ՕԵԿ-ը տնտեսական քաղաքականության մեջ այդքան մեծ դերակատարություն չունի, ուստի իրենք անում են այն, ինչ կարողանում են:

-Պարոն Բաղդասարյան, ՕԵԿ-ի վերակազմավորումից հետո դեռ չի հրապարակվել, թե այժմ կուսակցությունը քանի անդամ ունի: Ո՞րն է պատճառը, արդյոք այն, որ ՕԵԿ-ականների թիվը կրճատվել է, ու ամոթալի եք համարում այդ թիվը հրապարակելը:
-Հրապարակել ենք անցած տարի՝ ՕԵԿ-ի համագումարի ժամանակ: 70 քանի հազար, կարծեմ` 72 հազար:
-Ձեր գնահատմամբ` ո՞ր արժանիքների համար է, որ մինչ այսօր Դուք և Հանրապետական կուսակցությունը շարունակում եք մնալ կոալիցիոն գործընկերներ:
-Մենք միշտ նրանց հետ չենք եղել, երեք տարի մենք եղել ենք ընդդիմության մեջ, ընտրություններ են եղել, ընտրությունների արդյունքներն ամփոփվել են, ես երրորդ տեղն եմ գրավել, ու կազմել ենք կոալիցիա: Ինչի՞ ենք միշտ եղել, էդ ե՞րբ ենք միշտ եղել:
-Նկատի ունեմ այս հինգ տարիների ընթացքում ու, որոշակի ընդմիջումով, նաև
դրանից առաջ…
-Դե այս ընթացքում կոալիցիա ենք կազմել, կոալիցիոն փաստաթուղթ ենք ստորագրել, մեր ստորագրած փաստաթղթի շրջանակներում համագործակցում ենք: «Օրինաց երկիր»-ը չի եղել Հանրապետականի օգտին սոսկ, Հանրապետա-
կանն էլ` «Օրինաց երկրի», փոխադարձ գործընկերություն է:

-Բայց արժե՞ր հեղինակազրկվել հանուն ՀՀԿ-ից ստացած մի քանի նախարարական պորտֆելների: Ի վերջո, կոալիցիայում լինելու պատճառով ՕԵԿ-ի վարկանիշն այսօր շատ ցածր է:
-Ուրեմն ՕԵԿ-ն ունի իր ձեռագիրը, և ամեն մի կուսակցություն ունի իր ձեռագիրը, մենք ունենք մեր մոտեցումը, մեր սկզբունքները, որոնք շատ հարցերում կարող
են համընկնել Հանրապետական կուսակցության` որպես կոալիցիոն գործընկերոջ մոտեցումների հետ, շատ դեպքերում էլ` տարբերվել: Յուրաքանչյուրն առանձին կուսակցություն է: ՕԵԿ-ը մինչ այդ էլ պորտֆելներ ունեցել է, մի մոռացեք, որ ՕԵԿ-ը 2003-2006թթ. ավելի շատ պորտֆելներ է ունեցել՝ նախարարներ, մարզպետեր, ես եղել եմ Ազգային ժողովի նախագահ: Հետո դուրս եմ եկել իշխանությունից, ՕԵԿ-ի գործարար պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել, մարդիկ դուրս են եկել կուսակցությունից, սա փաստ է: Հետո մենք մասնակցեցինք ընտրություններին, ու ես գրավեցի 3-րդ տեղը, ինչից հետո էլ կազմեցինք քաղաքական կոալիցիա: Այսքանը:

-Դուք ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն եք, իսկ այսօր Հայաստանում անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կան` օր օրի աճում է արտագաղթը, տնտեսությունը փլուզվում է: Դուք ի պաշտոնե պարտավոր եք միջոցներ ձեռնարկել այդ ամենը կանխելու համար, սակայն լռում եք և որևէ ծրագիր չեք առաջարկում: Ինչո՞ւ:
-Ի՞նչ անեմ, ինչքան որ իմ հնարավորությունները ներում են, ես պայքարում եմ,
բարձրաձայնում եմ: Իշխանության մեջ մեր դերակատարությունն այդքան մեծ չէ, որ մենք ինչ ուզենանք, կարողանանք անել: Մենք ունենք, ասենք, անվտանգության խորհուրդ… Ես անվտանգության խորհրդի քարտուղարն եմ, Դուք գիտեի՞ք անվտանգության խորհրդի մասին երեք տարի առաջ:
-Այսինքն՝ ուզում եք ասել, որ Ձեր շնորհիվ…
-Այո, իհարկե, միանշանակ: Այո, նաև իմ շնորհիվ է կայացել անվտանգության խորհուրդը, նաև Արմեն Երիցյանի շնորհիվ կայացել է արտակարգ իրավիճակների նախարարությունը, բոլոր այն մարդկանց շնորհիվ, որոնք այդ համակարգերում ներգրավված են: Բայց շատ բան կախված է աշխատանքը կազմակերպողից:

-Նշեցիք, որ բարձրաձայնում եք խնդիրների մասին, ըստ Ձեզ` արտագաղթի
մասին միայն բարձրաձայնելը բավակա՞ն է այն կանխելու համար:
-Ես բարձրաձայնում եմ, և ավելին, ինչքան որ մենք կարող ենք, մեր լիազորությունների շրջանակներում… մենք այսօր երկրի տնտեսական քաղաքականության մեջ մեծ դերակատարություն չունենք: Դուք շատ լավ գիտեք՝ կա կառավարություն, կա վարչապետ, կա Հանրապետական կուսակցություն, 90 տոկոս վարչական իշխանությունը կենտրոնացված է նրանց ձեռքում: Մենք մեզ վստահված ոլորտներում ինչքան որ կարողանում ենք, փորձում ենք անել:

-Դուք նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի ղեկավարն եք, ի՞նչ եք պատրաստվում անել, իրենց իրավունքների պաշտպանության հարցով մարդիկ ե՞րբ կարող են Ձեզ դիմել:
-Հանձնաժողովը զբաղվելու է պետական մարմիններում մարդու իրավունքների
պաշտպանության վիճակը բարելավելով:
-Վերջին շրջանում լրատվամիջոցների վրա ճնշումն ուժեղացել է…
-Այդ թվում` նաև լրատվամիջոցների: Շուտով ես հանդիպելու եմ բոլոր լրատվամիջոցների ղեկավարների հետ: Այսօր օմբուդսմենը գրում է զեկույցներ, սակայն այդ զեկույցները մնում են թղթի վրա, որովհետև շատ հաճախ բանի տեղ չեն դնում: Մեր այս հանձնաժողովում օմբուդսմենի զեկույցները դրվելու են քննարկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում