ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է, որ Չինաստանի կողմից ԱՄՆ-ի առևտրական գաղտնիքերը գողանալը բացասական ազդեցություն է թողնում ամերիկյան ընկերությունների և երկրի տնտեսական կայունության վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Դա լուրջ խնդիր է, որի չափերը նույնիսկ դուրս են գալիս առևտրի և մտավոր սեփականության ոլորտից»,- ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
«Գողոններն իրենց մեջ ներառում են ինչպես ավանդական խախտումները, երբ վարձու աշխատակիցները բարձրաձայնում կամ գողանում են ընկերության գաղտնիքը, այնպես էլ կիբեռգողությունները: Մենք պատրաստվում ենք օգտագործել բոլոր հնարավոր տնտեսական և քաղաքական միջոցներն՝ իրավիճակի վրա ազդելու համար»,- ասել է պաշտոնյան:
Բացի Չինաստանից, ԱՄՆ-ի մտավոր սեփականության իրավունքները խախտող երկիր է համարվում նաև Ուկրաինան:











































