Սերխիո Ռամոսը զբաղեցնում է երրորդ տեղը` Մադրիդի «Ռեալ»-ի պատմության մեջ պաշտպանների խփած գոլերի ցուցանիշով: Այդ մասին հայտնում է «արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքը:
Ռամոսը հեղինակեց իր 41-րդ գոլը «Ռեալ»-ի կազմում` Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղի շրջանակներում գրավելով Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասը: Նա գերազանցեց Մանուել Սանչիսի նվաճումը:
Սերխիո Ռամոսը զիջում է միայն Ֆերնանդո Իյերոյին, ով իր ակտիվում 101 գոլ է գրանցել, և Ռոբերտո Կառլոսին, ով 68 անգամ է գրավել «Ռեալ»-ի մրցակիցների դարպասը: Հարկ է նշել, որ գոլերի մեծ մասը (32) Ռամոսը խփել է Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած հանդիպումներում:









































