ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի նախագահ Հյու Բեյլի կարծիքով՝ «Միխեիլ Սաակաշվիլին շատ կտրուկ երկիրը դրական կողմ է շրջել»: Այս մասին նա ասել է «Ռոուզ-Ռոս» սեմինարի ընթացքում:
Բեյլը նաև Վրաստանում անցկացված սեմինարին է դրական գնահատական տվել:
Նրա խոսքերով՝ ակնհայտ է, որ նախագահ Սաակաշվիլին երկիրը շրջել է դեպի ժողովրդավարության զարգացման ճանապարհ, որի վառ օրինակներից մեկն ընտրություններում իր պարտությունը խոստովանելն էր:








































