Գործադիրը վաղվա` մայիսի 2-ի նիստում քննարկելու է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կառավարության պահուստային ֆունդից մոտ 168 մլն դրամ հատկացնելու հարցը: Այդ գումարով Շվեդիայի Թագավորությունում (նստավայրը` Ստոկհոլմ) ՀՀ դեսպանություն կբացվի:
«Հարավկովկասյան, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանը միակն է, որը չունի ռեզիդենտ դեսպանություն Ստոկհոլմում: Ստոքհոլմում ՀՀ դեսպանության բացումը կարող է ազդակ հանդիսանալ Շվեդիայի համար՝ Երևանում դեսպանություն բացելու համար»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:











































