Մայիսի 5-ին Քրիս Բրաունը 24 տարեկան կդառնա: Այդ կապակցությամբ Ռիհաննան, առատաձեռնություն ցուցաբերելով, նրան թանկարժեք նվեր է արել, այն է՝ մեկ միլիոն դոլար արժողությամբ ավտոմեքենայի բացառիկ մոդել:
Ավտոմեքենան հազվագյուտ է. այն արտադրվել է միայն 75 օրինակով, սակայն Ռիհաննայի պատվերով նաև անհատականացվել է. կարմիր կաշվե նստատեղերին ասեղնագործվել են նրա սիրելիի անվան առաջին տառերը:
Դրանից բացի, լուրերի համաձայն, երգչուհին մեծ անակնկալ է պատրաստում:










































